пятница, 16 июня 2017 г.

Ֆլեշմոբ պատմությունից. առաջադրանքներ

1.      Բացատրեք հետևյալ թևավոր խոսքերի իմաստը և ներկայացրեք, թե որտեղի՞ց են դրանք առաջացել.
1.1.            Աղքատ, ինչպես Ղազարոսը
1.2.            Հաննիբալյան երդում
1.3.            Դանայան տակառ
1.4.            Մեդուզայի հայացք
1.5.            Վալպուրգյան գիշեր
1.6.            Աշխարհի ութերորդ հրաշալիքը
1.7.            Բաաղամի ավանակը
1.8.            Լեռը մուկ ծնեց
1.9.            Փողը հոտ չունի
1.10.        Դեղին մամուլ

2.      Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, ԽՍՀՄ դաշնակիցների առջև ծագեց հետևյալ հիմնախնդիրը` զինծառայողների նամակներում կարող էին լինել ռազմական գաղտնիքներ, բայց տասնյակ հազարավոր նամակները ստուգելը մեծ ծախսեր կպահանջեին: Ինչպե՞ն նրանք լուծեցին այդ հիմնախնդիրը:
3.      1936 թվականին, մի անգլիացի օդերևութաբան, իր մաթեմատիկոս ընկերոջ հետ միասին հայտնագործեց երկրի համար շատ կարևոր մի սարք, որի հաջող փորձարկումից հետո նա հայտարարեց. «Բրիտանիան կրկին կղզի դարձավ»: Ի՞նչ էր նա հայտնագործել և ի՞նչ նկատի ուներ նա վերոհիշյալ արտահայտությունն ասելիս:
4.      Անգլիացի աստվածաբան Ջոն Ուիկլիֆը մեծ դեր է խաղացել 14-րդ դարի պատմության մեջ: Նա մի շարք հոդվածներում քննադատել է եկեղեցուն և իշխանության նրա ձգտումը: Ուիկլիֆի աշխատությունները եկեղեցին համարեց հերետիկոսական և նրան ավելի ուշ այրեցին խարույկի վրա, բայց նա ցավ չզգաց, չնայած մինչև մահը բացարձակ առողջ էր և չէր տառապում որևէ հիվանդությամբ, որը կարող էր թուլացնել ցավի զգացողությունը: Ինչո՞ւ Ուկլիֆը չտառապեց այրման ժամանակ: 
5.      Ֆիլիպ Մակեդոնացին սպարտացիներին ուղարկեց հետևալ նամակը. «Եթե ես մտնեմ ձեր քաղաքը, ապա ամեն ինչ կոչնչացնեմ և բոլորին կսպանեմ: Հանձնվե´ք»: Ի՞նչ պատասխանեցին սպարտացիները:
6.      1987 թվականին Կուբայում թողարկվեց հոբելյանական մետաղադրամ, որի դարձ երեսին նավ էր պատկերված: Ի՞նչ նավ էր պատկերված:
7.      Մի բազմագիտակ անձնավորություն որոշեց զբաղվել զբոսաշրջությամբ և տեսնել Պիզայի աշտարակը: Գալով Պիզա նա շատ զարմացավ տեսնելով մի ավտոմեքենայի համար: Ի՞նչ համար էր դա:
8.      Հեռավոր Արևելքում շատ են ճապոնական մարդատար մեքենաները: Քիչ չեն նաև միկրոավտոբուսները: Բայց ճապոնական ավտոբուսներ համարյա չկան, և ոչ նրա համար, որ ղեկն աջից է: Իսկ ինչո՞ւ:
9.      Այժմ այն անարդարացիորեն համարվում է չարիքի խորհրդանիշ: 100 տարի առաջ, ԱՄՆ-ում և Անգլիայում այն զարդարում էր հազարավոր ոսկերչական զարդեր և փոստային բացիկներ: Դրանց գնորդները վստահ էին, որ այն բաղկացած է լույսից, կյանքից, սիրուց և հաջողությունից: Ինչի՞ մասին է խոսքը: Բացատրեք Ձեր պատասխանը:

10.  Ըստ Հերոդոտոսի, հունական գաղութներից ամենահարուստը Սիբարիսն էր, որի բնակիչներին կործանեց շքեղությունը և հաճույքներին տրվելը: Ի՞նչ իր են հայտնագործել այդ փափկասուն մարդիկ:

Հարգելի մասնակից, պատասխանները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով.

v.toqmajyan@mskh.am
a.tigranyan@mskh.am   

Комментариев нет:

Отправить комментарий