воскресенье, 3 сентября 2017 г.

Հեռավար ուսուցման առաջադրանքներ

Ստորև ներկայացված են առաջադրանքներ հեռավար ուսուցում ընտրած սովորողների համար.


10-րդ դասարան(առաջին ուսումնական շրջան)

1. Քաղաքակրթություն հասկացությունը և ընկալումներն արդի հասարակագիտության մեջ:
  •  Մշակույթ և քաղաքակրթություն հասկացությունները:
  • Վարկածային քաղաքակրթություններ:
  • Հին աշխարհի հիմնական քաղաքակրթությունները և դրանց նկարագիրը:
  • Հայկական Լեռնաշխարհում և հարակից տարածքներում ձևավորված քաղաքակրթություններ:
2. Հին աշխարհի մշակույթը
  • Մշակույթի սահմանումները և բաժանումներն արդի գիտության մեջ:
  • Հին աշխարհի մշակութային համակարգերն ըստ քաղաքակրթական հենքի:
  • Հայկական լեռնաշխարհի տարածքում առկա մշակույթի նկարագիր:

3. Պետություն հասկացությունը և ձևավորված պետական կազմավորումներ

Ա. Արևելյան քաղաքակրթություններ
  • Արևելքի առաձին պետությունները:
  • Համաեգիպտական պետությունը:
  • Խեթական պետությունը, Բաբելոնիան և Ասորեստանը:
  • Իրանական բարձրավանդակ:
Բ. Արևմտյան քաղաքակրթություններ
  • Հունակական քաղաքակրթության սկիզբը: Դասական շրջանի հունական պոլիսային քաղաքակրթությունը:
  • Հունաստանը մ.թ.ա. 5-րդ դարում:
  • Վաղ Հռոմ: Իտալիայի նվաճում:
  • Հռոմը՝ Միջերկրական ծովի ավազանի գերիշխող պետություն:
  • Հանրապետությունից կայսրություն:
11-րդ դասարան(առաջին ուսումնական շրջան)

1. Հայաստանը 17-18-րդ դարերում

  • Քաղաքական միջավայրը:
  • Սոցիալական միջավայրը:
  • Մշակութային միջավայրը:

2. Ազատագրական դեգերումները և քաղաքական իրողությունները Եվրոպայում

  • Դիմումներ քրիստոնյա աշխարհին. հարաբերությունները պապական Հռոմի հետ:
  • Իսրայել Օրին և հայ ազատագրական մտքի դեգերումները:
  • Եվրոպա-Օսմանյան Թուրքիա հարաբերությունների բնույթը և հայերի ակնկալիքները:
  • Պյոտրյան Ռուսաստանը և ռուսական գործոնի առաջացումը համաշխարհային քաղաքականության մեջ:

3. Աշխարհը նոր ժամանակների սկզբին. Կապիտալիստական հասարակարգի առաջացումը
  • Մեծ Բրիտանիան 17-19-րդ դարի առաջին կեսին:
  • Ֆրանսիան 17-19-րդ դարի առաջին կեսին:
  • Գերմանական պետությունները17-19-րդ դարի առաջին կեսին:
  • Իտալական պետությունները 17-19-րդ դարի առաջին կեսին:

Ներկայացված առաջադրանքների հիմքով, սովորողը ներկայացնում է անհատական-նախագծային աշխատանքները: Անհրաժեշտության առաջացման պարագայում, սովորողը ներկայացնում է իր կատարած աշխատանքները որևէ առացանց տեսահեռարձակման համակարգի միջոցով՝ հասանելի սովորողին և դասավանդողին:

Առաջադրանքներին ներկայացվող պահանջները.

  • Ներկայացվող աշխատանքները կազմված են՝ ներածությունից, հիմնական մասից և վերջաբանից:
  • Ներկայացվող աշխատանքներում սովորողը հանդես է բերում ինքնուրույնություն, ներկայացնում է սեփական դիտարկումները և տեսակետները տարբեր հարցերի շուրջ:
  • Անցկացնում է պատմական զուգահեռներ և տալիս իր գնահատականները:
  • Պատշաճ կերպով ներկայացնում է այն կայքերի, հոդվածների, մենագրությունների, գրքերի և այլ աշխատությունների ցանկը, որոնցից օգտվելը է աշխատանքը կատարելիս:




Комментариев нет:

Отправить комментарий